Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) հանրային գերակա շահ ճանաչված գոտու նախկին բնակիչների խնդրանքով հանդիպել է նրանց ներկայացուցիչների հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնակիչները մտահոգություններ են փոխանցել քաղաքապետին՝ իրենց իրացված տարածքների հետ կապված հարցերի լուծման ձգձգման կապակցությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիշեցնելով, որ ՀՀ վարչապետին կից ստեղծված է  միջգերատեսչական հանձնաժողով, նշել է, որ այն համակողմանիորեն քննարկում է ստեղծված իրավիճակի լուծման եղանակները:

Տարոն Մարգարյանը նաեւ վստահեցրել է, որ որպես հանձնաժողովի անդամ՝ մշտապես արծարծում է բնակիչների կողմից բարձրացված հարցերն ու հավելել է, որ արվում է հնարավորը՝ դրանց արագ լուծումներ տալու ուղղությամբ: