Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի է ունեցել տհաճ միջադեպ, երբ խոչընդոտվել է լրագրող Հակոբ Կարապետյանի մասնագիտական աշխատանքը Երեւանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը հայտարարություն է տարածել, որտեղ ցավում է կատարվածի համար եւ հայցում ներողամտություն: Ասվում է Աշոտ Պապոյանի հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, Նոր Նորքի 8-րդ զանգվածում հարձակման է ենթարկվել iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը, ով այնտեղ էր գտնվում Տարոն Մարգարյանի քարոզարշավը լուսաբանելու համար: Մինչեւ Մարգարյանի ժամանելը լրագրողը փորձել է տեսանկարահանել, թե ինչպես են կազմակերպիչները «ԳԱԶել»-ներից փուչիկներ հանում եւ բաժանում, երբ նրան են մոտեցել անհայտ անձինք, սկզբում արգելել են տեսանկարահանել, քաշքշել են, իսկ երբ լրագրողը հրաժարվել է, ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը, նաեւ հարվածել: Որոշ ժամանակ անց վերջիններս վերադարձրել են նկարահանող սարքը, սակայն բոլոր տեսանյութերը ջնջելուց հետո:

Ըստ լրագրողի հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է: Դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել ՀԱԿ կուսակցությունը: