Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 10, յուրացման կամ վատնման` 2 եւ խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 3 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























