Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը:

Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին,  ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում  իբր  աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել եւ ստացել է 3.000 ԱՄՆ դոլար  գումար:

Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել  է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /կաշառք ստանալու պատրվակով խարդախություն/:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ  արտոնագրերի եւ անձնագրերի պատրաստման եւ իրացման մեջ:

Նախաքննությունը շարունակվում է: