«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 21-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412,75 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1,67 դրամով կամ 0,41%-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 2,5մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 410-414 դրամ միջակայքում: 

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր հիմնականում կայուն վարքագիծ է դրսեւորել: Եվրոն այսօր սակարկվել է 1,3223 դոլար մակարդակին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,7433 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: