Բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 200 տուժածների, ովքեր դիմել են Սամարայի մարզում տեղակայված հրաձգարանում արկերի պայթյունից հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժել է 50 մարդ:
Ռուսաստանի ԱԻ նախարարությունից հայտնել են, որ կրկնակի հրդեհի հնարավորությունը բացառելու համար ԱԻ եւ ՊՆ ուղղաթիռները մարել են հրդեհի օջախները:
Տուժած բնակչությանը կհատկացվի մոտ 42 մլն 960 հազ. ռուբլի: Չապաեւսկ քաղաքի մոտ տեղակայված հրաձգարանում պայթյունները տեղի էին ունեցել հունիսի 18 –ի երեկոյան: Մոտ 6 հազար բնակիչ տարհանվել էր, տասնյակ մարդիկ տուժել էին, մեկ մարդ զոհվել էր:




























