Մի խումբ քաղաքացիներ բաց նամակ են հղել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, որով առաջարկում են «Հայոց հարց» հաղորդաշարը ցուցադրվի «փրայմ թայմ» ժամերին:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Ջաղինյան, տեղեկացնում ենք Ձեզ, որ ֆեյսբուքյան «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբի շրջանակներում ստեղծվել է մի իրադարձություն՝ «Քաղաքացիական պահանջագիր Հ1-ին /Հայոց Հարց հաղորդաշար/» անվանումով, որով մարդիկ իրենց ցանկությունն են հայտնել որպեսզի «Հայոց հարց» հաղորդաշարը գիշերային ժամերի փոխարեն ցուցադրվի «փրայմ թայմ» ժամերին, հաշվի առնելով այդ հաղորդման կարեւորությունն ու հանրության հետաքրքրվածությունը նրա հանդեպ:

Հուսով ենք այս խնդրանք-պահանջագիրը հաշվի կառնվի Հ1-ի ղեկավարության կողմից եւ հանրության այս հատվածի հեռուստաճաշակին համարժեք հաղորդաշարը կցուցադրվի ավելի հարմար ժամի»:

Նշենք, որ այս պահին Facebook-ում պահանջագրին միացել է 1100-ից ավելի մարդ: