Շամահում հարսանիքի ժամանակ արջը հարձակվել է հյուրերի վրա, կան տուժածներ:
Ինչպես 1news.az-ին են հաղորդել տեղի ոստիկանական բաժանմունքում, հունիսի 23-ի ուշ երեկոյան արջը հարսանիքի ժամանակ ներխուժել է բնակելի տներից մեկի բակը, երբ այնտեղ հարսանիք է եղել: Չնայած հյուրերի ջանքերին` արջը հարձակվել է նրանցից մեկի վրա:
Ավելի ուշ արջը գյուղի մոտակայքում հարձակվել է հովի վրա: Տուժածը ծանր վնասվածքներով հասցվել է հիվանդանոց:




























