Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվում է վագոն-տնակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.35-ին, մարվել` 06.05-ին: Ամբողջությամբ այրվել են Ռ.Պողոսյանին պատկանող վագոն-տնակի ներսի փայտյա երեսպատումը (8 քմ) եւ տնտեսական իրեր:
Հունիսի 23-ին, ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող գտնվող վագոն-տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.49-ին, մարվել` 00.03:
Այրվել է Կ.Եղիազարյանին պատկանող վագոն-տնակի փայտե կառուցատարրերը եւ կենցաղային աղբ (10ք.մ):




























