Հեռավոր Արեւելքում կասեցվել է տրանսազգային կազմակերպված խմբավորման գործունեություն, որը զբաղվում էր ռուսական անտառների ապօրինի անտառահատմամբ եւ արտերկրում դրա իրացմամբ:
Ըստ նախանական տվյալների` «սեւ անտառահատների» բրիգադը, որի կազմում էին Չինաստանի, Հայաստանի եւԱդրբեջանի քաղաքացիներ, ապօրինաբար կտրում էր թանկարժեք ծառատեսակներ Պրիմորյեի 3 շրջաններում:
Ընդ որում, խմբավորման ակտիվ մասնակիցները մանրամասնորեն ծրագրում էին իրենց գործողությունները: Խմբում հստակորեն բաշխված են եղել դերերն ու պարտականությունները:
Նախնական տվյալների համաձայն` խմբի հանցավոր գործունեության արդյունքում հասցված վնասը գերազանցում է 150 մլն ռուբլին:



























