Հունիսի 23-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում մոտակա լանջից քարերը պոկվել եւ ընկել են ճամփեզրին, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում (50մ հատված) տեղի է ունեցել քարաթափում, լանջի թուլացած հատվածից առկա է հողաշերտի եւ քարերի անկման վտանգ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են ընկած քարերը:
Ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն հունիսի 24-ի առավոտյան:
Ժամը 15.00-ի դրությամբ նշված ճանապարհահատվածը երկողմանի փակ է եղել:





























