Կոտայքի մարզի Պռոշյան եւ Շիրակի մարզի Հովիտ համայնքների ղեկավարների հուլիսի 14-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրվել է համապատասխանաբար 5 եւ 2 թեկնածու: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել է 5 թեկնածու` անկուսակցական, ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի անկուսակցական տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը, ՀՅԴ անդամ, Պռոշյանի գյուղապետարանի համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ անդամ, նախորդ ընտրություններին սպանված գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանը:
Շիրակի մարզի Հովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված երկու թեկնածուներն են անկուսակցական անասնաբույժ Ռազմիկ Հակոբյանը եւ ՀՀԿ-ից առաջադրված Ավետիք Սերոպյանը:




























