Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառ կտրելու կասկածանքով, Սեւան քաղաքից Աբովյան քաղաք մտնող ճանապարհից, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել 30-ամյա Դավիթ Ղ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա «ԳԱԶԵԼ»-ում բեռնված կտրտված ծառերը առանց համապատասխան թույլտվության ապօրինի կտրել է Իջեւանի անտառից՝ Երեւան տեղափոխելու եւ վաճառելու նպատակով:

Նախապատրաստված նյութերը Կոտայքի մարզի դատախազության միջոցով ուղարկվել են ոստիկանության Իջեւանի բաժին: