Հունիսի 21-ին, ժամը 10.30-ին, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ընկերությանը պատկանող խտացման արտադրամասի տարածքից գողացել են 800 կգ մետաղի ջարդոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 34-ամյա Ռոմիկ Մ.-ն եւ 20-ամյա Լյուդվիկ Ա.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























