Հունիսի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի, անհայտ պետհարարանիշի ավտոմեքենան Երեւանի Աղբյուր Սերոբի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի` միաժամանակ վրաերթի ենթարկելով նշված ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդին, ինչի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ԲՄՎ»-ի վարորդը թողնելով դեպքի վայրը՝ դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ նրա կողմից վարած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: