Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վճռական է պայքարել ստադիոններում բռնության եւ վանդալիզմի դրսեւորումների դեմ: Նա նման ոճով հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ֆուտբոլի ազգային առաջնության հերթական տուրում «ՊՍԺ» — «Միլան» խաղից հետո, ՊՍԺ-ի երկրպագուները վնասվածքներ են ստացել իրավապահների հետ բախման արդյունքում:
«Շատ ավելի լավ կլինի, եթե ստադիոնները դատարկ լինեն, քան եթե տրիբունաներում ներկա լինեն խուլիգաններն ու վանդալները»,- հայտարարել է Սարկոզին:



























