2010 թ. հուլիսի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ» ՓԲԸ պահեստային մասից 183 տուփ լամինատ, իսկ տանիքից` 50 հատ տանիքի ծածկի համար նախատեսված պղնձյա թիթեղ գողանալու համար բերման է ենթարկվել Ա. Կիրակոսյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ս/թ. հունիսի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նշված գողության կատարմանը մասնակից լինելու կասկածանքով, Մոլդովական փողոցի թիվ 70/3 շենքի մոտից բերման է ենթարկվել 26-ամյա Էդվարդ Ա.-ն:

Նախապատրաստված նյութերը եւ Էդվարդ Ա.-ն հանձնվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին: