«Էստուդիանտես» ֆուտբոլային թիմի երկրպագուներից մեկի կողմից գլխին ստացած կրակոցի հետեւանքով Արգենտինայում մի ոստիկան է սպանվել։
Միջադեպը տեղի է ունեցել Լա Պլատա քաղաքում՝ Բուենոս Այրեսից 50 կմ հեռավորության վրա։ Այդ օրը ազգային առաջնության յոթերորդ տուրի շրջանակներում «Էստուդիանտեսը» հանդիպում էր «Արխենտինոս Խունիորսի» հետ։
Ինչպես հայտնում է քաղաքի ոստիկանությունը, երկրպագուների հետ բախման արդյունքում կա երկու վիրավոր։ Եւս երկու երկրպագուներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ նրանց մոտ զենք է հայտնաբերվել։
Տեղական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, սա նախօրոք պլանավորված ակցիա է եղել՝ այսպես կոչված արմատական տրամադրություններ ունեցող երկրպագուների կողմից։



























