Մարտի 4-ի երեկոյան Վաշինգթոնում Պենտագոնի շենքի մոտ, մետրոյի կայարանի մուտքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
36-ամյա Ջոն Պատրիկ Բեդելը մոտեցել է մետրոյի կայարանի գլխավոր մուտքին եւ կրակ բացել վիրավորելով պաշտպանության նախարարության երկու աշխատակցի, որոնք պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է 3 մարդ, այդ թվում հանցագործը: Ներկայումս բոլոր երեքն էլ հոսպիտալացվել են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մեկ մարդու, որը հնարավոր է եղել է Բադելի հանցակիցը: Այս պահին ձերբակալվածին հարցաքննում են եւ ստուգում տվյալների բազայում:
Միջադեպի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Իրավապահները հետաքննություն են իրականացնում: Միջադեպից անմիջապես հետո Պենտագոնի բոլոր մուտքերը փակվել են: Այժմ պաշտպանական գերատեսչությունն աշխատում է բնականոն ռեժիմով:



















