«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 24-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Դոլարի փոխարժեքն, ընդհանուր առմամբ, նվազման միտում ունի, քանի որ դոլարը բորսայում առաջարկվել է առավելագույնը 411.6 դրամով:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը տատանվում է 409-412 դրամ միջալայքում:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է մյուս արժույթների նկատմամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի նախագահ Բեն Բեռնանկեն հայտարարեց, որ կկրճատեն ակտիվների գնման ծրագիրն արդեն 2013 թ. վերջերին, եթե տնտեսությունը շարունակի թափ հավաքել:
Եվրոյի փոխարժեքն այսօր իջել է մինչեւ 1.3090 դոլար:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.9097 ռուբլի: Դոլարը թանկացել է ռուբլու նկատմամբ:




























