Այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Ամենափրկիչ» եկեղեցում: (ֆոտոռեպորտաժ)

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.30-ին:

Եկեղեցու գմբեթի հատվածում (100 քմ) այրվել են փայտյա հեծաններ:

Լուսանկարները` Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից