«Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացումը Ռուսաստանի բարի կամքի դրսեւորում է։ Այս մասին Մոսկվայում մարտի 4-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Նեստերենկոն։

Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության կայքէջում, համաձայն 2009 թվ հոկտեմբերի 28-ին Երեւանում ձեռք բերված պայմանավորվածության եւ 2009թ. դեկտեմբերի 23-ին Շվեյցարիայի դեսպանության ներկայությամբ «Կազբեգի» անցակետում տեղի ունեցած ռուս եւ վրացի փորձագետների հանդիպման, 2010 թ. մարտի 1-ից «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի աշխատանքները վերականգնվել են։

«Քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների եւ կենդանիների անցումը այս կետով իրակացվում է համաձայն ՌԴ գործող օրենքների եւ կանոնների»,- հայտարարել է Նեստերենկոն։

Անցակետում գործող կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչների միջեւ փոխգործակցություն կիրականացվի, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։