«Ժամանակի» տեղեկություններով՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վերջերս որոշել է համագործակցել ամերիկյան լոբբիստական Aristotle խմբի հետ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է օտարերկրյա քաղաքական գործիչների օգտին ամերիկյան պետական եւ քաղաքական շրջանակներում լոբբիստական աշխատանքով։

Կազմակերպության հետ աշխատանքները համակարգելու է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Առաջիկայում Ջ. Էվանսը հավանաբար հանդիպումներ կունենա ամերիկահայ լոբբիստական եւ քաղաքական կազմակերպությունների հետ՝ նրանց հետ իր առաքելությանն օժանդակելու հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ ԱՄՆ նախկին դիվանագետը հույս ունի համագործակցել առավելապես ԱՄՆ-ի Հայ դատի եւ Հայկական համագումարի հետ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):