Վերջին շրջանում, շինարարական բիզնեսը, ինչպես նաեւ բիզնեսի այլ բազմաթիվ ձեւեր, Հայաստանում սկսել են անկում ապրել: Պատճառը երկրում ստեղծված ծանր սոցիալական եւ տնտեսական իրավիճակն է: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. ««ՉԻ» տեղեկություններով՝ այս գործոնով պայմանավորված վատացել են շինանյութի մեծածախ առեւտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի գործերը: Նա մտերիմների շրջանում առիթը բաց չի թողնում դժգոհելու, որ շինարարությամբ զբաղվող որոշ բիզնեսմեններ իրեն խոշոր գումաներ են պարտք, եւ նրանցից շատերը այսօր կամ սնանկ են ճանաչվել, կամ էլ սնանկության շեմին են»:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Մանուկյանի ֆինանսական գործերը սկսել են վատանալ նաեւ այն պատճառով, որ մեծ գումարներ է «ներդրել» փեսային՝ Կարեն Բոթոյանին, ՕԵԿ քվոտայով եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձնելու համար։ Նկատենք, որ եթե Շինանյութի Սերոժին հաջողվել է  պատգամավոր դարձնել օրենք ստեղծելու մեջ ասելիք չունեցող փեսային, ապա փեսային ոչ մի կերպ չի հաջողվում ինտեգրվել ՕԵԿ-ին։ Այս մասին ամենուր հայտարարում է նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):