Հունիսի 23-ին, ժամը 23.10-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Միցուբիշի»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: