Հունիսի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սպիտակ-Երեւան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Սկանիա» ավտոբուսը եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























