Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 22-ին, ժամը 06.45-ին, Հաղարծին գյուղից բերման է ենթարկվել 35-ամյա Աշոտ Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. դեկտեմբերի 14-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Խափանման միջոցը` կալանք:




























