Հունիսի 23-ին, ժամը 11.20-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Շենգավիթի բաժին եւ հայտնել, որ հանձնելու նպատակով զենք-զինամթերք է թողնում Գարեգին Նժդեհի փողոցի 27/4 շենքի հետեւի հատվածում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի 34 փամփուշտ եւ փամփուշտի ժապավեն` բաժանված 5 մասի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: