Հայաստանի համար մեկ խնդիրն արտագաղթն է, որը կարող է հանգեցնել ծանր վիճակի և վերջնականապես հարվածել հանրապետության ապագային: Այս մասին հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Նրա խոսքով` այսօր անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմաններն այն մարդկանց համար, ովքեր Հայաստան են վերադառնում: «Մյուս խնդիրն աղքատությունն է, որին հաջորդում է գործազրկությունը: Հայաստանի Կոմկուսը միշտ էլ փորձել է իշխանությունների ուշադրությունը դարձնել այդ խնդիրների վրա, քանի որ դրա հետևանքով էլ բարձրանում է պետության անվտանգության ապահովման հարցը»,-նշել է Ռուբեն Թովմասյանը, ընդգծելով, որ Հայաստանի Կոմկուսը միշտ էլ հավասարակշռված է եղել և կարողացել է ճիշտ գնահատել կայացած բոլոր ընտրությունները: Նա հավելել է, որ Հայաստանում իրական ընտրություններ չեն անցկացվում:




























