«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 25-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.35 դրամ: Երեկ բորսայում գործարք տեղի չէր ունեցել, իսկ հունիսի 21-ի համեմատ դոլարն էժանացել է 0.58%-ով կամ 2.4 դրամով, ինչը հայկական շուկայի համար զգալի տատանում է:
Բորսայում այսօր վաճառվել է 6 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը կրկին նվազել է մինչեւ 408-409 դրամ, վաճառքն իրականացվում է 411-412 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ սակարկվել է 1.31 դոլար մակարդակին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.7140 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ:




























