Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ առկա էր մրսածություն, նա դիմել էր  բժշկական կենտրոն` ստուգման նպատակով: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:

Նա նշեց, որ Տիգրան Սարգսյանը այս պահին հիվանդանոցում չէ եւ իրեն լավ է զգում: Մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ այսօր վարչապետը օրվա առաջին կեսն անցկացրել է աշխատավայրում, իսկ այժմ աշխատում է տանը եւ կազդուրվում:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ երեկ գիշերը վարչապետը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն` ստամոքսային խանգարումների եւ սուր աղիքային նոպաների պատճառով եւ գտնվում է այնտեղ: