Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԱԳ նախարարն ասել է, թե Չեխիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում բավականին ինտենսիվ զարգանում են, եւ դրանք առավել խորացնելու նպատակով որոշում է կայացվել Պրահայում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերին:.
Երկուստեք կարեւորվել է առաջիկայում Չեխիայի վարչապետի Հայաստան կատարելիք այցելությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Վոյցեկ Ֆիլիպը մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:



























