Հայաստանում հոկտեմբերի 24-25-ին կայանալու է «Energy for Future» վերականգնվող էներգետիկայի միջազգային խորհրդաժողովը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է խորհրդաժողովի կազմկոմիտեի ղեկավար, EBRD/ARMSEFF նախագծի տեխնիկական տնօրեն Սուրեն Շատվորյանը:
«Այս տարի մենք ծրագրում են ընդունել մասնագետների Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, մի շարք արեւմտյան երկրներից: Պակաս կարեւոր չէ նաեւ տեղական մասնագետների մասնակցությունը, որոնք հնարավորություն կունենան միասին հավաքվել եւ քննարկել վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայիս քաղաքականությունը»,- հայտնել է Շատվորյանը:
Նշենք, որ Հայաստանում գազի եւ էլեկտրականության թանկացման պայմաններում վերականգնվող վերականգնվող էներգետիկայի խորհրդաժողովի նկատմամբ հետաքրքրությունը զգալի աճել է: Բացի պարբերական խորհրդաժողովներից վերջին երկու ամսում Երեւանում 5-6 քննարկում է կայացել:




























