Հունիսի 25-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վաղարշապատ քաղաքի Ռ.Եսայան փողոցի թիվ 51 տան մոտակայքում բախվել են 1967թ ծնված  Ն. Թումանյանին պատկանող   «ՎԱԶ 2106» մակնիշի 45 PO 045 պետհամարանիշով եւ «ԶԻԼ» մակնիշի 161 LV61 պետհամարանիշով  ավտոմեքենաները, ինչից Ն.Թումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ, այնուհետեւ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: