«Հրապարակը» գրում է. «Պարզվում է` Հայաստանում բիոզուգարանները շատ հին «պատմություն» ունեն: Բոլոր կարգի բացօթյա մեծ միջոցառումների, մասնավորապես համահայկական խաղերի, համերգների ժամանակ դրանք օգտագործվել են: Զանգահարում ես ոմն Գագիկ Կակոսյանի եւ «պատվիրում» այդ տեխնիկական միջոցը` քանի հատ կամենաս, քանի օրով կամենաս. իրենք բերում-տեղադրում, հետո գալիս-տանում են:
Այս բիոզուգարանների հմայքն այն է, որ էժան են, օրը մոտ 30 հազար դրամ: «Եթե ցանկանում եք նորը, կարող ենք ցելոֆանի մեջ, նոփ-նոր` աղջիկ վիճակում, բերենք-տեղադրենք»,- ասում են պատվեր ընդունողները: Այս վերջիններն էլ արժեն 1500 դոլար, ինչպիսիք տեղադրվելու են Գյումրիում:
«Թե չէ` գիտահետազոտական-միտահետազոտական, հարյուր հազար դոլարանոց, մի քանի տեղանի, թվայնացված, ռեկլամներով բիոզուգարանները տեղադրում են, որ ի՞նչ անեն»,- ասաց «բիո»-ոլորտից հասկացող մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























