Իրանի ընդդմության առաջնորդ Միր Հուսեին Մուսավին երեկ կրկին սուր քննադատության է ենթարկել երկրի իշխանություններին ընդդիմադիրների ձերբակալությունների ու կալանավորումների համար: Սակայն այս ժամանակ Մուսավին ավելի քան կտրուկ է եղել:
«Ինչպե՞ս կարող է պատահել, որ մեր ղեկավարները արցունք չեն թափում տեղի ունեցած ողբերգությունների համար: Իսկապե՞ս նրանք չեն տեսնում ու չեն զգում դա: Այդ բոլորը սեւացնում է մեր երկիրը, մեր սրտերը: Եթե մենք լռենք, դա կոչնչացնի մեզ ու կտանի ուղիղ դժոխք»,- հայտարարել է Մուսավին: Ընդդիմության առաջնորդի խոսքերը տեղադրվել են նրա պաշտոնական կայքէջում:



























