Հունիսի 25-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիր-Երեւան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























