Լեւոն Տեր-Պետրոսյանը օֆշորների միջոցով փողերի յուրացում է կատարել: Այդ մասին այսօր՝ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օֆշորի միջոցով փողերի լվացումը Լեւոն Տեր-Պետրոսյանը կատարել է Սեպուհ Թաշճյանի (Հայաստանի էներգետիկայի նախարարը 1992-1993 թ.թ.) եւ Գրիգոր Պողպատյանի (կապի նախարարը 1991-98 թ.թ.) միջոցով:
Պատմությունը հետեւյալն է՝ 1995 թ. ստեղծվում է «ԱրմենԹել» ընկերությունը, որի բաժնետոմսերի 49%-ը վաճառվում է օֆշորային գոտում (Ջերսի կղզի) գրանցված TVT ընկերությանը: 1998 թ. «Արմեն Թելը» վաճառվում է հունական OTE International ընկերությանը, իսկ օֆշորային TVT-ն այդ գործարքքից ստանում է 85 մլն դոլար: Ըստ Ա. Սադոյանի՝ այդ գումարները յուրացրել են Գրիգոր Պողպատյանը, Սեպուհ Թաշճյանը եւ Գրիգոր Պողպատյանի համադասարանցի Լեւոն Տեր-Պետրոսյանը:




























