Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության շուրջ ստեղծված քննարկումները քաղաքական համերգ էին, որի հավանական պատվիրատուներից է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին այսօր՝ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նրա կարծիքով՝ այդ ամենն արվում է Ռ. Քոչարյանի վերադարձը իշխանություն ապահովելու համար:

«Վերահսկիչ պալատի բացահայտումները վերաբերում են ողջ իշխանական համակարգին, առաջին հերթին գնահատական է ողջ իշխանական համակարգին, հատկապես որ վարչապետն էլ հայտարարեց, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց Ա. Սադոյանը: