Վերջին տարիների ընթացքում վարչապետի պաշտոնաթողության հարցը հաճախ է բարձրացվում, սակայն Տիգրան Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել: Այս մասին հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որոնք վերաբերում են Հայաստանի վարչապետի առաջիկա պաշտոնաթողությանը:

«Տիգրան Սարգսյանն արեւմտյան արժեքների կրող է: Ըստ էության, Հայաստանը ԵՄ հետ Ասսոցիացիայի մասին փաստաթղթի ստորագրման եզրին է, եւ եթե վարչապետը հեռացվի զբաղեցրած պաշտոնից, ապա իշխանությունները արեւմտամետ դիրքորոշմամբ նրան փոխարինող չեն գտնի»,-ասել է Մարտիրոսյանը, ընդգծելով, որ ներկայիս վարչապետը նախագահի համար հարմար պաշտոնյա է:

Ընդդիմադիր քաղաքական գործչի կարծիքով` վարչապետն իր թիմը չունի, չունի հատուկ հավակնություններ. «Իվերջո, եթե վարչապետը պաշտոնանկ արվի, ապա արդար լինելու համար, պետք է հեռացվեն նաեւ կառավարության բոլոր անդամները, պետք է լուծարվի նաեւ խորհրդարանը»: