Վրացական կողմը Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից էական որոշումներ է ակնկալում, հունիսի 26-ին՝ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ աշխատանքային հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նրա խոսքով՝ Վրաստանը Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրում է ակնկալում, վիզաների ազատականացման առաջին փուլի ավարտ եւ առեւտրի ազատ եւ համապարփակ գոտի ստեղծելու մասին պայմանագրի ստորագրում, գրում է «Նովոստի Գռուզիան»:
«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը Վիլնյուսում կկայանա նոյեմբերի 28-29-ին:
Հիշեցնենք, ԵՄ 27 երկրների Արտգործնախարարների խորհուրդը 2010թ. Եվրահանձնաժողովին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Ասոցացման մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման բանակցությունների մանդատ էր հատկացրել:




























