Հունիսի 26-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրազի փողոցի թիվ 23 հասցեում գտնվող «Մարմարի աշխարհ» խանութ-սրահի նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























