Իշխանությունները բետոնե սալիկներով փակել են Կահիրեում Եգիպտոսի նախագահական պալատի բոլոր մուտքերը: Փողոցների երկայնքով տեղադրվել են մետաղե արգելապատնեշներ, որոնց ամրացված են փշալարեր:
Պալատի ներսում եւ հարակից տարածքներում տեղակայված են եգիպտական ազգային գվարդիայի ստորաբաժանումներ: Պալատի դարպասների ետեւում կանգնած են տանկեր: Հանրապետական գվարդիան ու ոստիկանությունը մարտական պատրաստվածության է բերվել:
Այս կերպ իշխանությունները պատրաստվում են ընդդիմության հանրահավաքին, որը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել հունիսի 30-ին, փոխանցում է «Lenta.ru»-ն: Ակցիան կապված է Մուրսիի երդմնակալության առաջին տարելիցի հետ:
Հանրահավաքին պատրաստվում են ոչ միայն Եգիպտոսի իշխանությունները: Կահիրեում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին կուտակել սննդամթերք, ջուր եւ անհրաժեշտ այլ միջոցներ: Պատրաստվում են նաեւ բուժծառայությունները:




























