2012-13 ուստարում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում ավարտական քննությունները սահմանված կարգով անցկացվել են հունիսի 5-ից 22-ը։ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ քննակարգի որեւէ խախտում չի արձանագրվել։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հիմնական դպրոցներում կրթության վկայականների հանձնման միասնական օրը՝ հունիսի 26-ին վկայականներ են ստացել 2012-2013թթ. ուսումնական տարվա 8465 շրջանավարտները։ 7-ից 9-րդ դասարաններում գերազանց առաջադիմությամբ սովորած 303 շրջանավարտներ գերազանցության վկայականներ են ստացել։
Շրջանավարտ ունեցող Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թվով 16 դպրոցներում 2012-2013 ուստարում 12-րդ՝ ավարտական դասարան ունեցող 16 դպրոցների շրջանավարտները 600-ն են։




























