Քաշաթաղում վանդալիզմի դեպք է գրանցվել:
ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հունիսի 25-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ անհայտ անձը, չպարզված հանգամանքներում հայատառ գրառումները տաշելու եւ քերվածքներ կատարելու եղանակով պղծել է Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ի աջ մասում տեղակայված հուշարձանի տարածքում կանգնեցված խաչքարը:




























