Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դասական աճուրդով կօտարի «ՆԻՍՍԱՆ X-Trail» մեքենա` 2008 թ. արտադրության: Մեքենայի մեկնարկային արժեք է սահմանվել 6.4 մլն դրամը: Մեքենան նախկինում շահագործվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից, սակայն վթարվել է:

Հարցը ներառված է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում: Որոշումը կայացնելուց հետո աճուրդը կկայացվի եռամսյա ժամկետում: