Հայաստանի կառավարության առջեւ բողոքի ակցիաների հաճախ պայմանավորված են նրանով, որ գործադիր իշխանության միջին օղակի աշխատակիցները մարդկանց ուղղորդում են այնտեղ: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ միջին օղակի աշխատակիցները հաճախ լուծումներ չեն գտնում, ու քաղաքացիներին ասում են, թե կառավարությունը պետք է որոշում ընդունի: Վարչապետի կարծիքով՝ այդ աշխատողները կամ կոմպետենտ չեն, կամ հատուկ են անում:
Տ. Սարգսյանը հայտարարեց, որ այսուհետ բոլոր բողոքներն ուղարկելու է նախարարություններին: «Ճիշտ չի, որ նրանք այստեղ են գալիս»,- ասաց Տ. Սարգսյանը:




























