ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
ԱԳՆ-ում Ջեֆրին հանդիպել է առաջին փոխարտգործնախարար Սելիմ Ենելի հետ: Ինչպես հաղորդում է TRT-ն, իր դժգոհությունը Թուրքիան դեսպանին հայտնել է բանավոր կարգով: Հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանը զգուշացվել է, որ Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունումը բացասաբար կազդի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Հանդիպումից հետո Ջեֆրին թուրքերենով կարճ հայտարարություն է տարածել: «Նման որոշման ընդունումը ճիշտ չէ, եւ մենք համաձայն ենք դրան: Մենք կարծում ենք, որ Կոնգրեսը չպետք է ընդուներ այդ բանաձեւը: Մենք մի քանի անգամ հայտարարել ենք դա»:




























