«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Հայաստանում գազի գնի նվազեցման համար, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայատարարել է «Գազպրոմի» կառավարման նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը:

Նա հաղորդել է, որ «Գազպրոմը» բանակցություններ է վարում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի նվազեցման վերաբերյալ: «Հայաստանի համար գազի սակագինը աճել է, եւ մենք բանակցում ենք այն ուղղությամբ, որպեսզի ստեղծվի համապատասխան սխեմա` գինը նվազեցնելու համար»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, «Գազպրոմը» ծրագրում է ավելացնել իր մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»` 80 տոկոսից հասցնելով 100-ի:

«Գազպրոմը» ծրագրում է իր մասնաբաժինը  «ՀայՌուսգազարդում» հասցնել մինչեւ 100 տոկոսի

Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը այդ առնչությամբ հայտարարել է, որ ակցիաների վաճառքը բանակցային գործընթացի սցենարներից մեկն է, եւ եթե այդ գործարքը Հայաստանի կառավարության եւ ժողովրդի համար շահավետ լինի, ապա կստորագրվի:

Հայաստանի էներգետիկայի նախարարը չի բացառել «ՀայՌուսգազարդի» ակցիաների վաճառքի հնարավորությունը