Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահոգում է Հայաստանին, թեեւ դա չի նշանակում, որ ռազմական հավասարակշռվածությունը խախտվում է: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն էլ Ռուսաստանից սպառազինություններ է ստանում:
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների հետ կապված Շ. Քոչարյանն ասաց. «Դա հայտարարում է մի երկիր, որ պարտություն կրելուց հետո ամեն օր լացուկոծ է անում; Այդ ամենն ուղղված է ներքին լսարանին, որովհետեւ արտաքին թշնամու կերպարը այսպես արթուն պահելը սնուցում է ժառանգական ավտորիտար ռեժիմը»:
Շ. Քոչարյանի խոսքով՝ եռանախագահները ձգտում են, որպեսզի փխրուն զինադադարը նորից չվերածի ռազմական գործողությունների, սակայն Ադրբեջանը ձգտում է ձերբազատվել համանախագահների միջոցով կարգավորման ձեւաչափից:




























